00:00:00

ՄԻՊ–ն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ

14:50, 22 փետրվար 2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ–ի պաշտոնական էջից։ «Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր առաքելության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար: Հանդիպմանը պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, իրագործված ծրագրերի կարեւորությունը: Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման հարցում եւ ձեւավորված բարձր մակարդակի համագործակցությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր