00:00:00

«Մի սրբապիղծ կա, որն իրեն կոչում է քաղաքագետ». ԼՀԿ-ական պատգամավորն արձագանքել է Ստեփան Դանիելյանի գրառումներին

14:42, 22 փետրվար 2021

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տարբեր միջազգային ֆոնդերի գումարներով պայքարող մի սրբապիղծ կա, որն իրեն կոչում է քաղաքագետ Ստեփան Դանիելյան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի վերաբերյալ քաղաքագետի ֆեյսբուքյան գրառմանը: Նա նաեւ հավելել է. «Վերջին շրջանում փորձում է տեղավորվել իր կարծիքով Հայաստանի ապագա իշխանության «տաք տեղերում» և այդ միտումով ամեն օր «Լուսավոր Հայաստան»-ին զրպարտող, վիրավորող մի քննադատական գրառում է անում ֆեյսբուքում, որն էլ հայտնվում է մամուլի էջերում: Եկեղեցու դեմ անխոնջ պայքար մղող այս ինքնակոչ քաղաքագետը պետք է մի բան լավ հասկանա, որ իր նմաններին շատ ենք տեսել ու մարսել, անցել ենք առաջ: Ստեփան Դանիելյանին փորձեմ նույն խորհուրդը տալ, ինչ Բենդերը՝ Կորեյկոյին․ «Գիշերը՝ քնելուց առաջ, հում պոմիդոր չուտեք, թե չէ ձեր ստամոքսը կվնասվի», թերևս այսքանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր