00:00:00

ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու մասին դատավոր Պետրոսյանի դիմումը

14:12, 22 փետրվար 2021

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր՝ փետրվարի 22-ին, հերթական նիստից հետո կարող է քննարկել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանից։ Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, դատավոր Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է Դատական օրենսգրքով։ Հիշեցնենք, որ այդ հարցի առնչությամբ Ջհանգիրյանն ասել էր, որ գիտնական-անդամների համար նման սահմանափակում օրենքը չի նախատեսում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր