00:00:00

Ադրբեջանը կրկին արգելել է որոնողական աշխատանքները․ գործընթացն անորոշ ժամկետով դադարեցվել է

10:16, 22 փետրվար 2021

Արցախում որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով, փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն նաև հայտնում է, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր