00:00:00

Փարաքար-Մուսալեռ ճանապարհին բախվել են «Mazda»-ն եւ «Honda Elysion»-ը. Կա զոհ

09:39, 22 փետրվար 2021 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elysion» մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երեք տուժած տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որոնցից երկուսն այնուհետև հոսպիտալացվել՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները վարորդներին և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Էջմիածին» ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։ Տուժած Հ․ Ջ․-ն (ծնված 1999 թ․), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր