00:00:00

«Արարատ-Արմենիա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին

03:00, 22 փետրվար 2021 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության դեռևս 6-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Փյունիկ»-ի հետ: Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները` աչքի ընկավ Տակարկովը: Սակայն Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և «Արարատ-Արմենիա»-ն հետ բերելով կորցրածը կարողացավ նաև հաղթանակ կորզել: Առաջին կեսում իր առաջին գնդակը Հայաստանի առաջնությունում խփեց «Արարատ-Արմենիա»-ի նորեկ Ալեքսանդր Կարապետյանը: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Անգուլոն: «Արարատ-Արմենիա»- «Փյունիկ»` 2:1:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում և գլխավորում է այն 21 միավորով: Նույնքան միավոր ունի «Ալաշկերտ»-ը: «Փյունիկ»-ը նախավերջինն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր