00:00:00

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 742 դեպք

20:39, 21 փետրվար 2021

Վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 742 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», վարակման նոր դեպքեր են գրանցվել երկրի 85 շրջաններում: Նախօրեին արձանագրվել էր վարկաման 12 953 դեպք, որի համեմատ այսօրվա ցուցանիշը նվազել է 1,63 տոկոսով: Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում երկրում «Քովիդ-19»-ով վարակվել է 4 164 726 մարդ: Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Մոսկվայում (968 256), վերջին մեկ օրում՝ 1602: Կորոնավիրուսից ՌԴ-ում վերջին մեկ օրում մահացել է 417 մարդ, նախօրեին այդ ցուցանիշը կազմել է 480: Մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 83 293-ի, որից ամենաշատը գրանցվել է դարձյալ Մոսկվայում (14 741): Վարակվածության ցուցանիշով Ռուսաստանը ողջ աշխարհում չորրորդ տեղում է գտնվում՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր