00:00:00

Թուրքիայում անցկացվում է հետաքննություն Կարո Փայլանի կուսակցական գործընկերոջ նկատմամբ

17:23, 21 փետրվար 2021

Թուրքիայի իշխանությունները սկսել են հետաքննություն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիրայեթ Դիլան Թասդեմիրի նկատմամբ, որի անդամ է նաեւ ծագումով հայ խորհրդական Կարո Փայլանը: Reuters-ի հաղորդմամբ՝ հետաքննությունն անցկացվում է Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ Թասդեմիրի կապերի կասկածանքով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա Արդարություն եւ զարգացում իշխող կուսացկությունը մեղադրում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ կապերի մեջ: Սակայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը հերքում է այդ մեղադրանքը: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ուղղել է միջնորդություն 9 ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում՝ Կարո Փայլանին,  պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին 2014 թվականին կայացած փողոցային ցույցերի կապակցությամբ մեղադրանքի շրջանակում: Այդ գործընթացի ավարտի դեպքում Փայլանին կարող է սպառնալ դատավարություն: Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը գրառում է արդել ֆեյսբուքյան իր էջում #ProtectPaylan հեշթեգով՝ կոչ անելով պաշտպանել հայկական ծագումով թուրք պատգամավոր Կարո Փայլանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր