00:00:00

Խոշոր ավտովթար Սևանի գաղութի մոտ. մի քանի տոննա «Ռոշեն» կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է

16:37, 21 փետրվար 2021 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 21-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սևանի գաղութի մոտ, վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել: Ինչպես  դեպքի  վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների ՝վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ  հրաժարվում է բժշկական օգնությունից: Օպերատիվորեն  ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորոթյամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  ավտոմեքենան բարձված է եղել  «Ռոշեն» քաղցրավենիքով և այն ամբողջովին թափվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր