00:00:00

Ջոկովիչը 9-րդ անգամ հաղթեց Australian Open-ում

20:24, 21 փետրվար 2021 Սպորտ

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում: Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում սերբը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիել Մեդվեդևի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո` 7:5, 6:2, 6:2 հաշվով: Ջոկովիչն արդեն 9-րդ անգամն է հաղթում Ավստրալիայի բաց առաջնությունում: Մեծ սաղավարտի մրցաշարերում սերբը հաղթել է ընդհանուր առմամբ նվաճել է 18 տիտղոս: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի անցկացվեց Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր