00:00:00

Բուք, ձյուն, մերկասառույց․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

10:23, 21 փետրվար 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ հատվածը (բուք), Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող ավտոճանապարհը։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի, Արմավիրի, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Լանջիկ գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Քեթի-Ջաջուռ  ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր