00:00:00

Երևանում բախվել են Opel Zafira-n ու «ՎԱԶ 2101»-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի. Կան վիրավորներ

22:56, 20 փետրվար 2021 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ փետրվարի 20-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 20:15-ի սահմաններում, Արարատյան փողոցում բախվել են Opel Zafira-ն և ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով 01-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, մասամբ հայտնվել է կամրջի բետոնե հատվածի վրա, իսկ Opel-ն էլ դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել կամրջի բետոնե սյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր