00:00:00

Ջրափրկարարները Շորժա գյուղի հյուրատան մոտ ջրից դուրս են բերել ջրահեղձված 59-ամյա տղամարդու դի

22:10, 20 փետրվար 2021 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 09:40-ին Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 14:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի հյուրատան մոտ՝ ափամերձ տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր