00:00:00

Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու ամոթալի գործառույթը․ Արփինե Հովհաննիսյան

14:49, 20 փետրվար 2021

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ դատախազությունը ստանձնել է «մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու հանձնառություն, կարծիք է հայտնել, թե դատախազությունը «ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը»:
Արփինե Հովհաննիսյանի գրառումը՝ ստորև․ «Փաստորեն, սույն սուբյեկտը, որը հոգին հաշմված վախոտի թաշկինակի դերը կատարում է պատվով, արդեն որոշել է, որ երկրում կա ԱնՆԱԽԱԴԵՊ ծավալի ու բնույթի ապօրինի գույք: Ինքն ու աղջնակը զբաղված են թավշյա մարդասպանի հերթական ներկայացման նախապատրաստման աշխատանքներվ: Ի դեպ, ի տարբերություն սույն սուբյեկտի, ես չեմ պնդի, որ այդպիսի գույք առհասարակ չկա: Բայց այն մարդկանց, ում դեմ սույն կառույցը առաջիկայում հայց կներկայացնի, խորհուրդ կտամ պահել այդ հաղորդագրությունը: Իրավունքների վերականգնման տեսանկյունից շատ է պետք գալու: Հ. Գ. Սուրբ արյունը մաքրել ու մոռացնել չեք կարողանալու: Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը: Հ. Գ. Անգրագիտության խորհրդանիշ մյուս նախաձեռնությանը` վիրավորանքի ու զրպարտության մասով կանդրադառնամ առաջիկայում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր