00:00:00

«Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա». Արտակ Թովմասյան

14:06, 20 փետրվար 2021

Գործարար Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայաստանը մտնում է վճռորոշ փուլ։ Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ պետք է հրաժարական տա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պայքարի իր ազատության, իր իրավունքների համար, որպեսզի վերականգնի Հայաստանում խոսքի, մտքի, կամքի ազատությունը և վերագտնի իր ազգային արժանապատվությունը: Եկել է սառը և սթափ մտածելու ժամանակը։ Մեր պետականությանը սպառնացող անվտանգային խնդիրներն օր օրի ավելի են ահագնանում, մեր տնտեսությունը փլուզման եզրին է, կասկածի տակ է մեր պետականությունը... Ու չկարծեք, թե սա չափազանցություն է։ Սա ցավալի իրողություն է, որը պետք է ընկալի յուրաքանչյուր քաղաքացի: Պատմությունը ցույց է տվել, որ մեր ուսյալ ազգը համատարած խավարի մեջ մշտապես գտել է լույսի ուղին և քայլել դրան ընդառաջ։ Ոչինչ չի փոխվել։ Մենք կարող ենք նոր հաղթանակներ կերտել։ Մենք կարող ենք մեր կամքը թելադրել։ Մենք կարող ենք վճռորոշ խոսք ասել ու գտնել մեր հաջողության բանաձևը: Հավատացած եղեք՝ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ։ Մեր հաղթանակն անկասելի է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր