«Շատ քիչ մարդ կա, որ այս պահին մտահոգություններ չունի և չի արտահայտվում ստեղծված իրավիճակի մասին, իսկ նմանատիպ իրավիճակներն ավելի լարում են մթնոլորտը և խորացնում են այն բևեռացումը, որը եղել է մինչև պատերազմական գործողությունները և պատերազմական գործողություններից հետո ավելի խորը բնույթ է ստացել»,- նշեց նա:
Նշենք, որ «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանի խոսքով՝ գործն առնչվում է պատերազմի օրերին կեղծ էջերով կատարված հրապարակումներին:
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=CpkbOH_ISyY&feature=emb_logo