00:00:00

Արման Թաթոյանն ընդունել է ՔՈԱՖ-ի աշակերտներին, պատասխանել նրանց հուզող հարցերին

20:10, 19 փետրվար 2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «ՔՈԱՖ» բարեգործական հիմնադրամի Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի «Բանավեճի ծրագրի» աշակերտներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենակից: Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն: Գիրք նվիրելու օրը՝ Պաշտպանը կարևորել է երեխաների կրթությունն ու հորդորել, որպեսզի երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, և որ մանկավարժները խրախուսեն գիրք կարդալը: Արման Թաթոյանը նշել է, որ բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող քաղաքացին է վաղվա ապագան: Մարդու իրավունքների պաշտպանին երեխաներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին: Նշենք, որ ավելի վաղ ճանաչողական այցեր են կազմակերպվել նաեւ «ՔՈԱՖ»- հիմնադրամի Դալարիկ, Գետաշեն եւ Քարակերտ համայնքների երեխաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր