00:00:00

Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել

19:56, 19 փետրվար 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Արցախյան շարժումն իր բնույթով ու բովանդակությամբ կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ սկսած քսաներորդ դարի առաջին տասնամյակներից: Այդ մեծ պայքարի թոհուբոհում մենք միշտ ունեցել ենք նվիրյալներ, ովքեր իրենց օրինակով ու վարքով մեր ժողովրդին առաջնորդել են այն ճանապարհով, որը տանում է դեպի ազգային նպատակների իրականացում: Այդ երախտավորների թվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանը: Բարձր գնահատելով Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները և ի հավաստումն Շարժման գաղափարներին ու արժեքներին մեր հավատարմության՝ Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին ընդառաջ ստորագրել եմ հրամանագրեր՝ Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին: Մենք շնորհակալ ենք Արցախյան շարժման բոլոր նվիրյալներին և պարտավոր շարունակել նրանց գործն այս դժվարին պայմաններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր