00:00:00

Երևանում սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

19:39, 19 փետրվար 2021 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հունվարի 13-ի ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել հինգ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ չորսի նկատմամբ՝ կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր