00:00:00

Հարցվածների 30,7 տոկոսը կարծում է՝ հետ պետք է վերադարձնել Շուշին ու Հադրութը

18:56, 19 փետրվար 2021

Ո՞վ է մեղավոր արցախյան պատերազմում պարտության համար։ «GALLUP International Association»-ի ներկայացրած հարցումների համաձայն, հարցվածների 32 տոկոսը համարում է՝ նախկին իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանին ու ներկա իշխանություններին մեղավոր են համարում 28,8 տոկոսը։ ՀՀ ԶՈՒ-երին և ԱՀ ՊԲ առանցին սպաներին մեղադրել է ՝ 44 տոկոսը։ 11 տոկոսը կարծում է, որ Թուրքիան և նրա ցուցաբերած ռազմական աջակցությունն էր պարտության պատճառը։ Հայաստանը և Արցախը չեն պարտվել՝ ասել են հարցվածների 10,2 տոկոսը։ Հարցվածների 30,7 տոկոսը կարծում է՝ հետ պետք է վերադարձնել Շուշին ու Հադրութը, նաև 7 շրջանները։ 27,7 տոկոսը կայունացում է ուզում առկա սահմաններով, իսկ 20,2 տոկոսը կարծում է՝ պետք է վերադարձնել միայն Շուշին և Հադրութը։ Միայն 3,1 տոկոսն է ուզում ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հանձնել Արցախը և ավարտել կոնֆլիկտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր