00:00:00

ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են որոնողական աշխատանքները. ԱԻՊԾ

17:40, 19 փետրվար 2021

Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Քննարկման հիմնական թեման որոնողական աշխատանքներն էին և սակրավորական ջոկատների կողմից ամենօրյա ռեժիմով կատարվող ականազերծման աշխատանքները: Սակրավորներն ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելուց բացի, դպրոցներում անց են կացնում նաև իրազեկման դասընթացներ։ Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները պատրաստակումություն են հայտնել համակարգել այդ գործունեությունը և ռիսկերի մասին առավել անվտանգ վարքագծի դասընթացներ անցկացնել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև մյուս քաղաքացիական անձանց համար, ովքեր ապրում են այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել: Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ԿՄԽԿ ներկայացուցիչներին աջակցության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր