00:00:00

Մասնակցելու եմ փետրվարի 20-ի հանրահավաքին. Արա Զոհրաբյան

17:06, 19 փետրվար 2021

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փետրվարի 20-ին ժամը 15:00-ին լինելու է Ազատության հրապարակում՝ մասնակցելու Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին: «Մասնակցելու եմ հանրահավաքին 1988թ. փետրվարի 20-ին արցախյան հարցով միասնական ցույց էր Երևանում: 2020թ. փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին,  որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մասնակցելու եմ հանրահավաքին, քանի որ՝ . գործող իշխանությունը կամա թե ակամա (կպարզվի անպայման) պարտության է մատնել մեզ. .գործող իշխանությունն ի վիճակի չէ ներկայացնելու մեր շահերը: 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր չի կարողացել հայանպաստ լուծումների հասնել. .անկախ գործող իշխանության առաջադրած սև-սպիտակ, հին-նոր և նախկին-ներկա բաժանումներից, այսօր բոլորիս առաջնային խնդիրն է՝ հեռացնել գործող իշխանավորներին, վերականգնել հավատը մեր բանակի ու ժողովրդի նկատմամբ և կառուցել Հայաստանի Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության պատերը»,- գրել է Ա. Զոհրաբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր