00:00:00

Ընդլայնվել է մարտերում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը․ ՊՆ

11:23, 19 փետրվար 2021

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը: Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները: Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով. 1.            սոցիալական քարտի համարը (ՀԾՀ), 2.            նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը, 3.            հիվանդության էպիկրիզի պատճենը, 4.            1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը, 5.            հեռախոսահամարը, 6.            բնակության հասցեն: Հարցերի համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծի 1-28 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր