00:00:00

Աղբյուր․ ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին

03:24, 19 փետրվար 2021 Սպորտ

«Պարի Սեն Ժերմենը» մտադիր չէ բաժանվել թիմի հարձակվող Կիլիան Մբապեից։
Փարիզյան թիմը 4 տարվա պայմանագիր է առաջարկել ֆրանսիացի հարձակվողին, հաղորդում է Goal.com-ը՝ հղում կատարելով RMC-ին։ Մբապեի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին։ ՊՍԺ-ն Մբապեի հետ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում ամռանը պետք է վաճառի նրա տրանսֆերը, որպեսզի կարողանա գումար վաստակել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 200 միլիոն եվրո է պահանջում Մբապեի տրանսֆերի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր