00:00:00

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է, աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ

20:48, 18 փետրվար 2021

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը վարորդներից ներողամտություն է հայտնում եւ հորդորում երթեւեկել՝ պահպանելով երթեւեկության կանոնները։ «Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր