00:00:00

Հանդիպում ոստիկանությունում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ. քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարը

20:21, 18 փետրվար 2021 Իրավական

Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը բարձր գնահատեց ամերիկյան գործընկերների մինչ այժմ կատարված աշխատանքները, որոնք ուղղված են ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, և հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Մայքլ Շուլմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել համագործակցությունն ու աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ոստիկանության արդիականացման ու ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի հետ 2021 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերը, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր