00:00:00

Զախարովա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայուն է մնում

18:18, 18 փետրվար 2021

Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերահսկում են իրավիճակը... Շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ օբյեկտներից եւ ապահովել փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը»,- ասել է նա: Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր