00:00:00

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին կտրամադրվի ամսական 68 հազար դրամի աջակցություն՝ 4 ամիս ժամկետով

12:42, 18 փետրվար 2021

2020թ․ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական կտրամադրվի 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտից։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ փետրվարի 18-ի նիստում: Միջոցառման շահառու կհանդիսանան Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։ Երեխաների դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին՝ անկախ վերջինիս միջոցառման շահառու լինելու հանգամանքից։ Արցախում 63 և ավելի տարեկան կենսաթոշակառուները, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացողները դիմում չեն ներկայացնի․ նրանց գումարները կվճարվեն կենսաթոշակի հետ։ Ծրագրի մյուս շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Դիմումները կընդունվեն առցանց՝ օոliոe.ssa.am կայքէջում՝ 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր