00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք է գրանցվել

12:35, 18 փետրվար 2021

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 365-ով, մահացել է 9 մարդ: Անցած օրվա ընթացքում վրացի մասնագետները կորոնավիրուսի ախտորոշման 17188 թեստ են անցկացրել, որից 9866-ը` արագ, 7.322-ը` ՊՇՌ: Ըստ StopCov պաշտոնական կայքի` երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 267 311 դեպք: Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 539 մարդ լքել է քովիդ կլինիկաները, համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 260 266 հիվանդ, մահացել է ընդհանուր 3 399 մարդ: Ներկայումս 252 մարդ գտնվում է կարանտինում, հիվանդանոցներում` 1 869 մարդ, իսկ քովիդ հյուրանոցներում` 248 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր