00:00:00

Արցախահայությանը տրամադրված աջակցության ընդհանուր բյուջեն այս պահին հասնում է մոտ 55 միլիարդ դրամի. Նախարար

12:15, 18 փետրվար 2021

Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին հարցը: Նա ներկայացրեց մինչ այժմ արցախահայությանը տրամադրված սոցիալական աջակցության պատկերը: «Մինչև 20 միջոցառում ունենք հաստատված, որոնց մի մասն ամբողջությամբ կատարված է, մի մասն ընթացքի մեջ է, այդ բոլոր միջոցառումների համար փոխանցվել է 21,1 միլիարդ դրամ, առկա ծրագրերի շրջանակում մինչև 3 միլիարդ դրամի լրացուցիչ բյուջե ունենք», - ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այս պահին կառավարության կողմից հաստատված որոշումների շրջանակում արցախահայությանը տրամադրված աջակցության ընդհանուր բյուջեն հասնում է մոտ 55 միլիարդ դրամի: Մեսրոպ Առաքելյանն ասաց, թե Արցախի բոլոր քաղաքացիներին, բացի 18-ից 63 տարեկան տղամարդկանց, ովքեր չունեն հաշմանդամության խումբ, տրամադրվում է յուրաքանչյուր ամիս միանվագ աջակցութուն 68 հազար դրամի չափով՝ 4 ամիս ժամկետով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր