00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

12:04, 18 փետրվար 2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են․ Փետրվարի 17-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 321 թեստավորում: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր