00:00:00

ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Նիկոլ Փաշինյան

11:23, 18 փետրվար 2021

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջին նշաններն է ցուցադրում: «Փետրվար ամսվա առառջին 15 օրվա տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան՝ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին», - ասաց վարչապետը: Նա նշեց, թե դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով: Ըստ Փաշինյանի՝ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները: «Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ», - ասաց Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ 31,4 միլիարդ աճը վերաբերում է երեք ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառում, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազար գործարքով ավելին հավասարապես վերաբերում է ներկայացված ոլորտենրին: «Աճել են և մեծածախ, և մանրածախ ոլորտները», - ասաց ՊԵԿ նախագահը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր ու սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր