00:00:00

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կոչ է անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին

11:22, 18 փետրվար 2021

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան կոչ է անում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, աջակիցներին եւ համախոհներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ «Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին եւ համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։ Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի եւ Արցախի ապագայի։ Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»,- ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր