00:00:00

Կասկադյորական վթար Երեւանում․ Nissan Tiida-ն բախվել է արգելապատնեշներին, կոտրել դրանք եւ գլխիվայր շրջվել

10:55, 18 փետրվար 2021 Պատահարներ

Երեւանում, փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց Երեւանի բնակիչ 35-ամյա Թաթուլ Կոստանանը իր վարած Nissan Tiida մակնիշի 97 DC 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ վթարից հետո համարանիշները հանել էր, սակայն ՃՈ տեսուչների ժամանումից հետո համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր