00:00:00

Վանաձորյան բնակարանում դի է հայտնաբերվել

17:20, 26 ապրիլ 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 129 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Ն. Ղ.-ի (ծնված 1931թ.) բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր