00:00:00

Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահի մահվան կապակցությամբ

19:27, 17 փետրվար 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա ականավոր քաղաքական գործիչ, Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան մասին։ Նախագահ Մենեմը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում՝ «Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար ստանալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Անգնահատելի է Կառլոս Մենեմի վաստակը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում դրսևորած պատրաստակամության և հետևողական աշխատանքի համար։ Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կառլոս Մենեմի ընտանիքին և Արգենտինայի բարեկամ ժողովրդին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր