00:00:00

Կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների հետ

21:46, 17 փետրվար 2021 Քաղաքականություն

Այսօր՝ փետրվարի 17-ին, Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների հետ, որին ներկա էին նաև Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը, որին մասնակցում էին ՀՌՀ գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման վարչության, ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության և Հանձնաժողովի այլ ներկայացուցիչներ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մեկնաբանությունն էր՝ մասնավորապես այն դրույթները, որոնցով կարգավորվում են դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների գործունեությունը: Քննարկման հիմնական առարկա է դարձել առանց լիցենզիա գործող օպերատորների գործունեության արգելումը: Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել գործիքակազմ, որը կնպաստի դիստրիբյուտորների և օպերատորների միջև աշխատաքների թափանցիկությանն ու հրապարակայնությանը՝ դաշտում ապահովելով մրցակցային մթնոլորտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր