00:00:00

Արշակունյաց պողոտայի երթեւեկելի հատվածում 24-ամյա երիտասարդի դի են գտել. նրան հարվածող մեքենայի վարորդը փախել էր

11:21, 16 փետրվար 2021 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածում հայտաբերել են Դ․ Ս․-ի (ծնված 1997 թ․) դին․ քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը եւ ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր