00:00:00

«Infiniti»-ն բախվել է ճանապարհի արգելապատնեշին և հարվածել արտաքին լուսավորման սյանը. 26-ամյա վարորդը մահացել է

10:32, 16 փետրվար 2021 Պատահարներ

Փետրվարի 15-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և հարվածել արտաքին լուսավորման սյանը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ․Կ․-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր