00:00:00

Օլիմպիական խաղերի կառույցները չեն տուժել երկրաշարժից

04:55, 16 փետրվար 2021 Սպորտ

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքները չեն տուժել երկրաշարժից: Այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեն: Ճապոնիայի իշխանությունները պատրաստվում են նորից մանրակրկիտ կվերստուգեն խաղերի համար նախատեսված կառույցները:
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրպաշարժի էպիկենտրոնում գրանցվել է 7,3 բալ, իսկ մայրաքաղաք Տոկիոյում` 4 բալ:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր