00:00:00

Շախմատ. Կայացել է Հայաստանի առաջնության վիճակահանությունը

00:18, 16 փետրվար 2021 Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի մրցաշարերի բացման արարողությունները և վիճակահանությունները:
Տղամարդկանց մրցաշարին այս տարի մասնակցում են 12 շախմատիստ: Մրցաշարի միջին վարկանիշն է 2577, որը, ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի, 14-րդ կարգի մրցաշար է: Մրցաշարի 12 մասնակիցներից 11 գրոսմայստեր են: Մրցաշարի առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Լեւոն Բաբուջյան, Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան-Արման Փաշիկյան Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան: Վիճակահանություն Կանանց մրցաշարում հանդես են գալու 10 շախմատիստ: Առաջին տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը՝ Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավեիտսյան Աստղիկ Հակոբյան-Մարիա Գեւորգյան Նարե Առաքելյան-Արփինե Գրիգորյան Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան Մարիամ Մկրտչյան-Սուսաննա Գաբոյան: Առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն փետրվարի 16-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր