00:00:00

Ավտովթար Գավառ-Նորատուս ավտոճանապարհին

15:35, 26 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 25-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes ML320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան (վարորդը՝ Ծ. Խ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր