00:00:00

Հրազդան կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել

15:19, 26 ապրիլ 2018 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղաարդու դի կա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է, որ տղամարդը մահացած է։ Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները սպասում են, որպեսզի ժամանի դատաբժիշկը։ Տեղի ունեցածը դժբախտ դեպք է, հանկարծամահություն, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի դատական բժշկի՝ դին զննելուց հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր