00:00:00

Հրդեհ Սոթք գյուղում

22:40, 14 փետրվար 2021 Պատահարներ

Փետրվարի 14-ին, ժամը 14։24-ին Գեղաղրքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։38-ին, մարել՝ 18։24-ին։ Այրվել են տան լոգարանի նախամուտքը, լոգարանը (մոտ 16 քմ), լոգարանին կից սենյակի առաստաղը (մոտ 32 քմ) և տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ), ինչպես նաև վնասվել են լոգարանի և հանգստի սենյակի գույքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր