00:00:00

Գողության համար կոտրել էր խանութների ապակիներ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

12:31, 13 փետրվար 2021 Պատահարներ

Փետրվարի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, անհայտ անձը քարով փորձել է կոտրել նշված սուպերմարկետի դռան ապակին եւ գողություն անել։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։ Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Ներքին Շենգավիթի 49-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել եւ Գարեգին Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 01.30-ին, տղամարդը գողություն կատարելու համար քարով փորձել է կոտրել նաեւ Գարեգին Նժդեհի փողոցի հագուստի խանութի դռան ապակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում գողությունը կրկին ավարտին չի հասցրել եւ հեռացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր