00:00:00

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․կայանված Grand Cherokee-ում հրդեհ է բռնկվել․ մեքենան դարձել է ոչ շահագործելի

16:50, 12 փետրվար 2021 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։55–ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջները, քաղաքացիների օգնությամբ, մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան եղել է կայանված։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր