00:00:00

Քաղաքացիների անզգուշության պատճառով Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում 2 հրդեհ է բռնկվել

16:38, 12 փետրվար 2021 Պատահարներ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր գրանցվել է  հրդեհի մասին 2 դեպք, որը բռնկվել է Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում՝ քաղաքացիների անզգուշության պատճառով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Դեպքերի վայր են  մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և կանխարգելիչ տեխնիկական միջոցներով մարել կրակը: Վնասի մակերեսը ճշտվում է: Տուժածներ չկան: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում և զգուշացնում է. «Հարգելի հայրենակիցներ. Եղանակի տաքացման հետ կապված Արցախում ավելացել են հրդեհների բռնկման դեպքերը: Հնարավոր վտանգավոր երևույթների կանխարգելման նպատակով՝ անկախ եղանակային պայմաններից զերծ մնացեք անտառածածկ կամ խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ցուցաբերեք զգուշություն և փորձեք նվազեցնել աղետների ռիսկերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր