00:00:00

Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 11 ավտոպատահար, 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:26, 12 փետրվար 2021 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի մաքսանենգության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առևանգման, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու և պետական դավաճանության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, և բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր