00:00:00

Ավտովթար Տավուշի մարզում. Ջուջևանում 35-ամյա վարորդը 01-ով բախվել է ՊՆ դասակի հրամանատարի Mercedes-ին. 6–ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

23:56, 10 փետրվար 2021 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում  Ջուջևան գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով  բախվել է  Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ,  23-ամյա Սերգեյ Յարալյանի վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդի ուղևոր, 6-ամյա Ա. Չիլինգարյանը տեղափոխվել  է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Ս. Յարալյանը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավոր Ա. Չիլինգարյանը ВАЗ 2101-ի վարորդի տղան է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր