00:00:00

ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ

03:08, 26 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 25-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի սկզբնամասում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մատակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի (վարորդը՝ Հ. Ք., 1999 թ.) և Volkswagen Vento մակնիշի (վարորդը՝ Յ. Ք., 1946 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով վարորդները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Յ. Ք.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ք.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր